Հուլիսի 18: Նորություններ տավուշյան ճակատից

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով, Տավուշում տեղակայված երրորդ բանակային կորպուսի հրամանատար

ժամը 22:55-ին, Տավուշի մարզպետը տեղեկացրեց որ Տավուշի բնակիչները քիչ թե շատ վերադարձել են բնականոն կյանքին: Ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքները սկսվել են, հատկապես ջրատար խողովակների վրա։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Ադրբեջանի կողմից պահանջած հուլիսի 16-ի հրադադարը այժմ պահպանվում է: Նախորդ գիշերը համեմատաբար հանգիստ անցավ: Փոխհրաձգությունը սահմանափակվեց հետևակային հրազենի կիրառմամբ ու հրետանի գրեթե չօգտագործվեց։ Իրավիճակը հիմնականում կայուն էր նաև մյուս ճակատներում՝ Արցախի, Նախիջևանի, ու Գեղարքունիքի սահմաններին։

Գիշարվա ընթացքում չի գրանցվել ոչ մի զոհ կամ վիրավոր։ Ընդանհուր առմամբ, Հայաստանի Զինված Ուժերը ունեցել են չորս զոհ, երեսունվեց վիրավոր, ու վեց վնասված ռազմական մեքենա։ Երեսունվեց վիրավորներից տասնվեցը կարիք չեն ունեցել բժշկական օգնության։ Մեկ ծանր վնասվածքով զինծառայողի վիճակ այժմ կայուն է։

Տավուշի տարբեր բնակավայրերում վնասվել է 24 տուն, մեկ գինու գործարան, մեկ կոնյակի գործարան, մեկ մանկապարտեզ, մեկ ջրագիծ, մեկ գազատար, չորս մեքենա, և ոստիկանական մեկ պահակակետ, որտեղ ոստիկանության երկու ծառայողներ ստացել են վնասվածքներ: Վիրավորվել է մեկ քաղաքացի՝ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը: Առողջական վիճակը բժիշկները դրական են գնահատում և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական կողմը չի տրամադրել իր կորուստների մասին պաշտոնական տեղեկություն ու չի խոստովանել որ իր Յաշմա էլիտար բիրգադը դիվերսիա է փորձել ու ձախողել, թողնելով առնվազն տաս զոհ միայն չեզոք գոտում: Հայաստանը թշնամու կորուստները կարող է գնահատել միայն ըստ տեսանելի դիակների ու ոչնչացված տեխնիկայի։

«Բախումներից հետո, Ադրբեջանը երեք տանկ է հեռացնում որոնք ոչնչացվել են հայկական արտադրանքի հատուկ մարտական ԱԹՍ-ների կողմից։ Մինչ այժմ հաստատված ցամաքային տեխնիկայի կորուստներն են – Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա, Ադրբեջան՝ երեք տանկ»։ -Շուշան Ստեփանյան, ՊՆ խոսնակ

Ժամը 20:02-ին, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդեց որ Ադրբեջանը հեռացրել է իր երեք տանկեր որոնք հայկական կողմը ոչնչացրել էր:

Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ժամը 14:00-ին չհրապարակված զորամասում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ալիկ Մանուկյանը (ծնվ. 2000թ.) և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Դեպքը հետաքննվում է։ Թող նա հանգչի խաղաղությամբ։

Ժամը 06:38-ին Արսախի հյուսիսարևելյան ճակատում խոցվել է Ադրբեջանի Զինված Ուժերի իսրայելական «Orbiter-3» հետախուզական ԱԹՍ:

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչած սպառնալիքներից հետո, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արտահերթ, լայնածավալ զորավարժություններ են անցկացվել երկրի հարավ-արևմուտքում՝ «Կովկաս 2020» անվանումով: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ արտահերթ զորավարժությունները կապ չունեն Տավուշի դեպքերի հետ:

Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կանցկացվեն զորավարժություններ որտեղ ներգրավված կլինեն ՀՀ ԶՈւ-ից բավականին մեծ ուժեր: Նա չմեկնաբանեց այդ զորավարժությունների և Տավուշի դեպքերի միջև հնարավոր կապը:

Հովհաննիսյանը նաև հաստատեց որ զորակոչի ու զորացրման որևէ միջոցառում չի հետաձգվելու։

Հայկական մեդիան շրջանառեց ՀՀ Զինված Ուժերի ձեռքում հայտնված իսրայելական «Skystriker» զինված ԱԹՍ-ի լուսանկարներ: Վերջին հինգ օրում թշնամու մեկ տասնյակից ավելի խոցված դրոններից սա ընդամենը մեկն է։ Ավելի վաղ, ՀՀ ԶՈւ-ն հաղորդել էր որ 30 միլիոն դոլար արժողությամբ իսրայելական «Հերմես 900» է խոցել, որը պատմության մեջ առաջին անգամն էր որ մարտի դաշտում խոցվել է «Հերմես 900» ԱԹՍ։

Razm.info-ն, վկայակոչելով Դավիթ Գալստյանին, երկու առանձին տեսանյութով է կիսվել ու դրանց վերաբերյալ ուշագրավ դիտարկումներ արել։ Տեսանյութերը հրապարակվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից ու ցույց են տալիս հրթիռային հարվածներ։ Սակայն, երկու տեսանյութերի մեջ նույն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող քաղաքացիական մարդասիրական մեքենայի վրա հարվածի տեսարանն է — որը համարվում է պատերազմական հանցագործություն —նկարահանած տարբեր կողմերից։ Razm.info-ն կրկին զգուշացնում է ընթերցողին չհետևել ու չվստահել ադրբեջանական մեդիային, որը 180 երկրից 168-րդ տեղն է զբաղեցնում մամուլի ազատության վարկանիշով։ Համեմատության համար, նշենք որ Հայաստանը 61-րդ տեղն է։

Razm.info-ն նաև զգուշացնում է որ Շուշան Ստեփանյան անվամբ կեղծ թվիթերյան էջ է ստեղծվել ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Կայքը հիշեցնում է որ ՊՆ խոսնակը ունի միայն մեկ պաշտոնական թվիթերյան էջ։

Ընթերցողին խորհուրդ ենք տալիս որպես արագ տեղեկություններ ստանալու աղբյուր միայն հետևել Պաշտպանության Նախարարությանը, ՊՆ խոսնակին, Razm.info կայքին ու պաշտոնական Տելեգրամ ալիքին։

Շուտով կհրապարակենք ամբողջական նյութ Անվախ դիրքի ու ՀՀ Զինված Ուժերի համար դրա կարևորության մասին։ Տեղական իշխանությունները ու մի շարք հասարակական կազմակերպություններ կառուցապատման ու ֆինանսական օժանդակության միջոցով օգնում են տեղի բնակչությանը վերադառնալու բնականոն կյանքին։ Մեր անվտանգության անձնակազմը հետևում է իրավիճակին և նոր զարգացումների դեպքում կհրապարակի կարևոր նորություններ։